Երեկ ուշ գիշեր Մոսկվայի «Լուժնիկի» համալիրում կայացավ ընդհանուր մենամարտերի OFS 8 միջազգային մրցաշարը, որի շրջանակներում միմյանց դեմ ելան Ալբերտ Ղազարյանը (Հայաստան) եւ Ռուսլան Մուրթազովը (Ադրբեջան):
Մենամարտը շատ կարճ տեւեց: Ալբերտը մրցակցին շատ արագ գետնելով՝ սկսեց ուժեղ հարվածների տարափ տեղալ գլխին, իսկ հետո խեղդել: Ադրբեջանցին հանձնվելու նշաններ էր տալիս, բայց Ալբերտը դա չէր նկատում ու շարունակում էր: Մրցավարը ստիպված էր Մուրթազովին բառիս բուն իմաստով փախցնել հայ մարզիկի ձեռքից:
Հաղթանակից անմիջապես հետո ասպարեզ բերվեց ԼՂՀ դրոշը, Ալբերտը եւ նրա մարզիչը՝ Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը հայտարարեցին, որ հաղթանակը նվիրում են հայ ազգին, հայ զինվորներին, ովքեր այսօր պոստում կանգնած մեր հողը ամուր պահում են:
Հետաքրքիր է, որ Ռուսլան Մուրթազովը մենամարտից առաջ նախօրոք պատրաստված հոլովակում հոխորտացել էր. «Հույս ունեմ, որ սովորել ես հարվածներին դիմանալ: Այս անգամ քեզ ոչինչ չի օգնի»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ապրես Ալբերտ ջան հալալա քեզ,հպարտանում եմ քեզանով․․․