Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավորները եւ փորձագետներն այցելեցին Բերձոր   

Մայիս 08,2016 23:23

Մայիսի 7-ին ԼՂՀ Ազգային ժողովում տեղի  ունեցավ ՀՀ և ԼՂՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների և պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստը` «Ապրիլյան պատերազմի հետևանքով ստեղծված ռազմա-քաղաքական իրադրությունը և դրանից բխող գործողությունները» թեմայով:

Նիստի ընթացքում բանախոսությամբ հանդես են եկել լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը («Ռազմական իրադրություն. մարտահրավերներ, խնդիրներ և զարգացումներ»), գլոբալիզացիայի և տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը  և արտաքին քաղաքականության ու անվտանգության  հարցերով հանրային խորհրդի ղեկավար Մասիս Մաիլյանը («ԼՂ հիմնախնդրի շուրջ առկա արտաքին քաղաքական միջավայրը. մարտահրավերներ և հնարավոր զարգացումներ»):

Ելույթներից հետո տեղի է ունեցել մտքերի փոխանակում, որի ընթացքում փորձագետները պարզաբանումներ են տվել պատգամավորների հնչեցրած հարցերին: Հաջորդ օրը, Երևան վերադառնալու ճանապարհին ՀՀ ԱԺ պատգամավորները,DSCN3428լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը, գլոբալիզացիայի և տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը կանգ առան Բերձորում և հանդիպում ունեցան շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի հետ: Ներկա էին նաև Բերձորի քաղաքապետ Արտյոմ Սարիբեկյանը, շրջվարչակազմի աշխատակազմի սոցապ վարչության պետ Վարդան Բաղդասարյանը, շուրջօրյա գործող ՔՊ շտաբի անդամներ: Հյուրերը հետաքրքրվեցին Քաշաթաղի շրջանի բնակչության զբաղվածության խնդիրներով (կարևորեցին, որ տարածքում իրականացվեն ներդրումներ՝ գյուղատնտեսական ապրանքների մշակման գործարան հիմնելու և այլ նպատակներով):

Հյուրերը տեղեկացան նաև բնակարանային պայմանների, կրթական համակարգի, ճանապարհների վիճակի, գյուղատնտեսության և այլ հարցերի մասին: Ա. Մխիթարյանը ներկայացրեց վիճակը, կարևորեց բնակարանների, ճանապարհների կարգավորման խնդիրը: Տեղեկացրեց, որ վերջին տարիներին ԼՂՀ կառավարության կողմից բնակչությանը հատկացվում է շինանյութ, որը խթանում է բնակարանաշինությունը, սակայն անելիքներ շատ-շատ կան: Տեղեկացվեց, որ այս պահին Քաշաթաղի շրջանի կողմից բարեկարգվում է Խնձորեսկ-Որոտան ճանապարհահատվածը:

Մ. Շահգելդյանը տեղեկացրեց, որ մինչ Բերձոր հասնելը, հանդիպում են ունեցել նաև Շուշիիում; Կարևորեց այն, որ պետք է ավելին արվի Արցախի, հատկապես ազատագրված տարածքների տնտեսության զարգացման համար: Հավելեց, որ պետք է զարգացնենք  տնտեսությունը, գիտությունը, և ամեն ինչ ուղղորդենք հայոց երկրի անվտանգությանը: Ճանապարհվելիս ՀՀ ԱԺ ներկայացուցիչները նշեցին, որ այսուհետ նման հանդիպումները կլինեն հաճախակի:

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031