Հայաստանի ազատ ոճային ըմբիշները դուրս մնացին Ստամբուլում ընթացող օլիմպիական վարկանիշային պայքարից:
Մեկնարկային գոտեմարտում 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանի տարած հաղթանակը միակը եղավ մեր երեք մարզիկների համար: Գրիգորը պարտվեց երկրորդ մենամարտում, իսկ Դավիթ Սաֆարյանը (65 կգ) եւ Մուսա Մուրթազալիեւը (86 կգ) տանուլ տվեցին հենց առաջին գոտեմարտերը: Նրանք բոլորն էլ զրկվեցին օլիմպիական խաղերի ուղեգրից:
Այսպիսով, Ռիո դե Ժանեյրոյում Հայաստանը կներկայանա հունահռոմեական ոճի՝ 4 եւ ազատ ոճի՝ 3 ըմբիշով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև