Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Եվրոպայի հետ առանց վիզայի ռեժիմ սահմանելու գործընթացին, ինչպես նաև խոսել բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Անդրադառնալով Եվրոպայի հետ առանց վիզայի ռեժիմ սահմանելու գործընթացին՝ Չավուշօղլուն ասել է. «Սա ոչ թե լավություն է Թուրքիային, այլ գոյություն ունեցող հերթական անարդարության վերացում։ Առաջիկայում Եվրամիությունը ավելի շատ է զգալու Թուրքիայի կարիքը»։
Անդրադառնալով Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններին՝ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է, որ անցյալում Եվրոպան չէր ուզում նկատել, որ Թուրքիայի կարիքն ունի, այսօր արդեն նկատում է, իսկ վաղը այդ կարիքը շատ ավելի շատ է լինելու։ Նրա խոսքերով՝ Թուրքիան նույնպես մշտապես զգացել և զգալու է Եվրոպայի կարիքը։
Չավուշօղլուն անդրադարձել է նաև Թուրքիայի ներքաղաքական խնդիրներին, ասելով, որ Թուրքիայի հակառակորդները արտասահմանում համագործակցում են ահաբեկչական խմբավորումների և հայկական լոբբիստական կազմակերպությունների հետ։
Կարդացեք նաև
https://www.haberler.com/bakan-cavusoglu-ndan-ab-ye-vize-resti-8417476-haberi/