ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներկա է եղել Վաշինգտոնի Հովարդ համալսարանի շրջանավարտների ավարտական միջոցառմանը, որի ժամանակ նաև ելույթ է ունեցել և անդրադարձել մի շարք հարցերի։ Այս մասին հաղորդում է TPM-ը։
Նախագահ Օբաման խոսել է ԱՄՆ-ում հասարակության շրջանում առկա տրամադրությունների մասին՝ ասելով. «Ռասիզմը դեռևս առկա է, պահպանվում է սոցիալական անհավասարությունը»։
Անդրադառնալով ԱՄՆ-ում բնակվող աֆրո-ամերիկյան ծագում ունեցող մարդկանց խնդիրներին, նախագահ Օբաման արտահայտել է կարծիքը, թե հասարակության այդ խավի վիճակն ԱՄՆ-ում այժմ շատ ավելի գոհացուցիչ է, քան մի քանի տասնամյակ առաջ։ Նրա խոսքերով` աֆրո-ամերիկացիները նշանակալի դիրք են զբաղեցնում շոու բիզնեսում, առևտրի ոլորտում, ԱՄՆ մի քանի վարչական շրջաններում զբաղեցնում են ղեկավար պաշտոններ, կոնգրեսականներ են, որից հետո հումորով ավելացրել է. «նրանք նույնիսկ ԱՄՆ նախագահներ են»։
Օբաման նշել է նաև ԱՄՆ-ում գործազրկության մակարդակին վերաբերող վիճակագրական մի քանի տվյալներ, որոնց համաձայն՝ այդ երկրում գործազրկության թիվը կազմում է 5%, իսկ սևամորթների շրջանում նույն թիվը կազմում է 9%։
Կարդացեք նաև
Ամբողջական ելույթը.