Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմանդոս. «Ցանկանում եմ, որ համախմբված լինենք բոլոր հարցերում, ինչը հատկապես այս օրերին շատ է անհրաժեշտ»  

Մայիս 08,2016 10:24

Սիրելի´դիրքապահ զինվորներ և սպաներ, մայիսյան հաղթանակների շարունակողը այսօր դուք եք և առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել ձեզ: Երկրի սահմաններն ամուր են ձեր շնորհիվ, դուք պաշտպանում եք ոչ միայն ձեր կանգնած դիրքը, այլև` ողջ հայրենիքը: Շնորհավորում եմ բոլորիդ` մայիսյան եռատոնի առթիվ, թող որ ձեր բազկի ուժը միշտ սարսափի մեջ պահի թշնամուն:

Հայրենական մեծ պատերազմի և Շուշիի հաղթանակները թող որ միշտ ձեր ուղեկիցը լինեն, քաջալերեն և վստահություն ներշնչեն: Մայիսի 9-ի եռատոնի մյուս խորհուրդը ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորումն է, ինչի զարգացումն ու շարունակականությունը ձեր շնորհիվ է:

Խոնարհվում եմ 1990-ականներին և մեր օրերում զոհված զինվորների շիրիմների, նրանց ընտանիքների առջև: Խոնարհվում եմ հերոսաբար դիրքը պահած վիրավոր զինվորների առջև և մաղթում շուտափույթ ապաքինում:

Շնորհավորում եմ ողջ ազգին` մայիսյան հաղթանակների առթիվ: Առաջնագծում հաղթանակը սերտորեն կապված է թիկունքի միաբանության հետ:  Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հայ ազգը կարող է համախմբվել ու կանգնել զինվորի կողքին: Ցանկանում եմ, որ համախմբված լինենք բոլոր հարցերում, ինչը հատկապես այս օրերին շատ է անհրաժեշտ:

 

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Երեկ լսեցի Կոմանդոսի՝Գայանե Փայտյանին տված հարցազրույցը: Ինձ հուզող հարցերի պատասխաններն ավելի շուտ նրա հարցազրույցից ստացա, քան երկրի նախագահի հակասական ու աբստրակտ ելույթներից: Չեմ հասկանում ու չեմ ընդունում պարտվողական, վախկոտ ու զիջողական խաղերը, որ տալիս են իշխանությունները: Թող Կոմանդոսի հարցազրույցը մի հատ լավ լսեն: Մի հատ մենաշնորհ, որ կախ տաս, չեն զիջի, բայց արյունով ազատագրված տարածքներ էնպես էլ մի պատրաստակամ են զիջելու, ընդ որում հենց անկախության բոլոր երեք նախագահները:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031