Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելորդ դրամատիզմը խանգարում է

Մայիս 07,2016 22:07

Իսրայելը տարեկան 10 միլիարդ դոլար է ստանում ԱՄՆ-ից: Հիմա եթե ասեմ, որ մենք էլ ենք կարող ժամանակի ընթացքում դրան հասնել, դուք կզարմանաք եւ կհարցնենք՝ ինչպե՞ս: Շատ պարզ՝ վերացնելով կոռուպցիան եւ գանձագողութունը: Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը շատ բաց  տեքստով դա ասում է՝ նշելով, որ նա հայաստանյան կոռուպցիայի մասին հենց այնպես չի խոսում, նա ցանկանում է հնարավորություն ստեղծել՝ ամերիկյան ներդրումների համար: Ուշադրություն դարձրեք. որեւէ պայման չի դրվում ռուսների հետ հարաբերություններ փչացնելու առումով:

Ռուսաստանի մասին: Տարբեր տեսակի թատերական ժեստերը, ցույցերը, թքել-մրելը, «russians, go home!» բացականչելը, ինձ թվում է, որեւէ օգուտ չեն բերի: Ես առաջարկում եմ այդ երկրի հետ խոսելու բոլորովին այլ հնչերանգ. «Դուք էլի մեր դաշնակիցներն եք: Ադրբեջանցիներն ու թուրքերը նո՞ւյնպես ձեր դաշնակիցներն են՝ շատ լավ: Ուզում եք Ադրբեջանին զե՞նք վաճառել՝ ձեր գործն է: Բայց մենք էլ պետք է ուրիշ տեղից զենք գնենք, որովհետեւ որոշել ենք թույլ չտալ նոր ցեղասպանություն»: Կարծում եմ, կարելի է դա ռուսներին հանգիստ եւ բարեկամաբար բացատրել:

Կոռուպցիայի մասին: Այստեղ էլ պետք չէ ֆանտաստիկ, դրամատիկ կամ պոպուլիստական դեղատոմսեր փնտրել: Օլիգարխների դղյակների վրա հարձակվող «պատժիչ ջոկատներ» հաստատ պետք չեն: Թե ի՞նչ է պետք, ցույց տամ մի պարզ օրինակով: Միխայիլ Բաղդասարով ջան, չե՞ս կարողացել «Հրազդանցեմենտը» աշխատեցնել՝ ոչինչ, պատահում է: Պա՞րտք ես մնացել 10 միլիոն դոլար, բարի եղիր մուծիր՝ հակառակ դեպքում ստիպված կլինենք այդ պարտքը գանձել օրենքով սահմանված կարգով: Ոչ թե այդ 10 միլիոնը տանք հարկատուների գրպանից, ինչպես որ ուզում է անել կառավարությունը: Ի՞նչ է, մեր բյուջեում հավելյալ 10 միլիոն դոլա՞ր կա: Թե՞ Միխայիլ Բաղդասարովը նման գումար չունի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վասիլի Գևորգյան says:

    Ձեր նշած երկրորդ կետի վերաբերյալ՝ անհատ ռուսներին դա բարեկամաբար բացատրել հնարավոր է, բայց այսօրվա Ռուսաստանին՝ ոչ բարեկամաբար, ոչ էլ որևէ այլ կերպ:

  2. Արմեն Բաղդասարյան says:

    Պատերազմական վիճակում գտնվող երկրին անհրաժեշտ է 3 օրենսդրական փոփոխություններ մտցնել,
    1. կաշառաքը, պետբյուջեի միջոցների վատնումը, ընտրությունների կեղծումը համարվում են պետական դավաճանություն
    2. վերահսկողական ծառայությունները ձևավորվում են միայն ընդիմության կազմից

  3. Լավատես says:

    Օրինապահի համար օրենքը նույնն է, ինչ սահմանապահի համար սահմանն է, այսինքն՝ սրբություն է, իսկ սրբությունը նա է, ում համար հնարավոր թե անհնար ամեն ինչ կանես: Մեզ պետք է օրինապահների մասնագիտական բանակ, որոնք կմաքրեն Օրենսդրությունը չգործող բարի ցանկություններից, իսկ անհրաժեշտ օրենքները կուժեղացվեն ու նյութական աջակցություն կստանան, կարճ ասած՝ մեզ պետք են Օրինապահ զորքեր:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031