Վաղը Ստամբուլում մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական վերջին վարկանիշային մրցաշարը, որին մասնակցելու են Հայաստանի երեք ներկայացուցիչներ:
Կշռման արարողությունից եւ այսօր կայացած վիճակահանությունից հետո հայտնի դարձան մեր ըմբիշների մեկնարկային մրցակիցները:
Աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոն, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը (նկարում) պայքարը կսկսի ամերիկացի Ֆրանկ Անիելո Մոլինարի հետ գոտեմարտով, 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանի մրցակիցը լինելու է բելառուս Անդրեյ Կարպաչը, իսկ Մուսա Մուրթազալիեւինը (85 կգ)՝ գերմանացի Վիլիամ Հարտը:
Հունահռոմեական ըմբշամարտում Հայաստանը Ռիո դե Ժանեյրո կմեկնի չորս մասնակցով:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ en.a1plus.am-ի