ԵՐԵՎԱՆ (ՀՅԴ Մամլո դիվան, 7 մայիսի 2016) ֊֊ Մայիսի 8֊11 Երեւանում եւ Ստեփանակերտում գումարվում է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակները համաժողովը։
Համաժողովին մասնակցում են Հայ Դատի ավելի քան 25 հանձնախմբերից եւ գրասենյակներից, ինչպես նաեւ ՀՅԴ կուսակցական մարմիններից մոտ 65 ներկայացուցիչներ։
Համաժողովի օրակարգի կարեւոր բաժինը վերաբերվում է Արցախի հիմնախնդրին. Համաժողովի մասնակիցները հանդիպում կունենան Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, զեկույցներ եւ ուղերձներ կլսեն ԼՂՀ Ազգային ժողով նախագահից, ՀՀ փոխարտգործնախարարից, ԼՂՀ արտգործնախարարից։
Մայիսի 12֊ին, Երեւանում կկայանա մամուլի ասուլիս՝ համաժողովի աշխատանքների վերաբերյալ։ Լրացուցիչ կտեղեկացվի։
Կարդացեք նաև
#####