«Միսս Հայք 2016» հաշմանդամություն ունեցող կանանց գեղեցկության 8-րդ համահայկական մրցույթի եզրափակիչ փուլի հաղթող ճանաչվեց Էլեն Խաչատրյանը:
Նա սովորում է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, ապագա արվեստաբան է:

Final round of the ‘Miss Hayk 2016’ beauty contest of disabled women took place at Komitas Chamber Music House

Final round of the ‘Miss Hayk 2016’ beauty contest of disabled women took place at Komitas Chamber Music House
«Սպասում ու կանխազգում էի, որ հաղթելու եմ: Շատ եմ ցանկանում, որ այս մրցույթի հաղթանակն ինձ հաջողություն բերի նաև մասնագիտությանս մեջ»,- ասաց Էլեն Խաչատրյանը:
«Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն և «Միսս Հայք» հաշմանդամություն ունեցող կանանց գեղեցկության համահայկական մրցույթի կազմկոմիտեի նախագահ Արմեն Ալավերդյանի խոսքով՝ մրցույթն օգնում է փոխել մարդկանց ընկալումը հաշմանդամություն ունեցող կանանց հանդեպ. «Պետք է ցույց տանք հասարակությանը, որ հաշմանդամություն ունեցող աղջիկն առաջին հերթին գեղեցիկ կին է, որը երազում է հաղթանակների, կարիերա ունենալու, ընտանիք կազմելու մասին»,- ասաց նա:
Կարդացեք նաև

Final round of the ‘Miss Hayk 2016’ beauty contest of disabled women took place at Komitas Chamber Music House
Նշենք, որ 2004-2007 թթ. մրցույթն ամենամյա է եղել, իսկ 2008 թ. սկսած անցկացվում է երկու տարին մեկ անգամ: Սովորաբար այն լինում է ապրիլի առաջին օրերին, սակայն այս տարի նախօրոք նշանակված օրը՝ ապրիլի 6-ը, հայտնի պատճառներով տեղափոխվեց:
«Միսս Հայք» համահայկական մրցույթին այս անգամ եղել է 44 մասնակից, որոնցից 10-ն են անցել եզրափակիչ փուլ: Ընտրությունն իրականացվել է միայն լուսանկարներով՝ երեքը ֆեյսբուքյան քվեարկությամբ, իսկ մնացածը՝ ժյուրիի որոշմամբ:
Ժյուրիի կազմում էին հաղորդավար Եգոր Գլումովը, հեռուստամեկնաբան Գայանե Փայտյանը, գրաֆիկ դիզայներ Մուշեղ Գարուկյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ