Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա դավաճանություն է». Զարուհի Փոստանջյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Արցախի ճանաչման մասին վերլուծության վերաբերյալ

Մայիս 07,2016 18:05

Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անդրադառնալով  ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր֊Պետրոսյանի երեկ Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ վերլուծությանն,  Aravot.am-ի հետ զրույցում  կարծիք հայտնեց, որ այն՝ ինչ առաջարկում է Տեր-Պետրոսյանն, ուղղակի դավաճանություն է։

«Վերջին ժամանակաշրջանում, վերջին օրերին մենք լսեցինք երեք նույնատիպ հայտարարություններ․ մեկն արվեց Սերժ Սարգսյանի կողմից,  որ ինքը պատրաստ էր Կազանում ստորագրել փաստաթուղթ, համաձայն  որի պետք է հանձնեին, այսինքն` պատրաստ էին հանձնել տարածքներ, որոնք պատկանում են հայ ժողովրդին։ Խոսքը արցախապատկան տարածքների մասին է։ Սա ասել է Սերժ Սարգսյանը, որի իրավունքը նա չունի, ինքնիշխան Արցախի տարածքային ամբողջականության խախտման մասին էր խոսում։ Երկրորդը տիկին Նաղդալյանն էր, որը պատրաստվում էր ինչ-որ հողեր հանձնել, հողեր զիջել։ Հիմա արդեն, քանի որ այս երկուսի հայտարարությունները, փաստորեն, բուռն քննադատվեցին եւ հստակ մատնանշեցին, որ դավաճանություն է, հիմա ավելի իրենց պատկերացումներով հմուտ գործիչի են ուղարկել հրապարակավ ասպարեզ, Լեւոն Տեր֊Պետրոսյանին, որը փորձում է ավելի նրբորեն նույն ուղերձը հրապարակել։ Այս ուղերձը գալիս է օտար պետությունների, օտար կենտրոններից, որը չի բխում հայ ժողովրդի ազգային շահից։ Սա ուղղակի դավաճանություն է»,֊ասաց Փոստանջյանը։

Նրա դիտարկմամբ՝ ակնհայտ է,  թե, ով է այս ամենի լսարանը․«Նախ փորձում է հայ ժողովրդին ինչ-որ բան հասկացնել, կամ ուղերձը հղել, որը բացարձակ կապ չունի հայ ժողովրդի ազգային շահի հետ։ Գոյություն ունի ինքնիշխան Արցախ, Արցախի նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար, որն այդ մասին հայտարարություն չի անում, իրենք ո՞վ են, որ այդպիսի հայտարարություններ են անում։ Եվ խոսել ազգային անվտանգության մասին ու այսպիսի հայտարարություններով հանդես գալ, սա դավաճանությանը բնորոշ է։ Այս մարդկանց մասին մենք պետք է հաղորդում տանք հանցագործության մասին, ու լռեցնել այս մարդկանց, ու ասել, որ խուճապ չսերմանեն մեր երկրում։ Մենք պատրաստ ենք կանգնել մեր հայրենիքին պաշտպան, մեր հայրենիքը սուրբ է, եւ որեւիցե մեկը թող ոտնձգություն չանի, այդ թվում նաեւ Լեւոն Տեր- Պետրոսյանը»։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լևոն Տեր- Պետրոսյանն իրեն որպես դավաճան դրսևորեց արդեն 1991 թ. օգօստոսի 19- ին, այնպես որ նոր բան չէր էլ կարելի սպասել

  2. Հ.Շ. says:

    «մենք պէտք է լռեցնենք այս մարդկանց»…

    հմմմմ

    որպէսզի միայն Ձեր անդադար ձայնը, տեւական աղմուկը լսենք միայն, հա՞…

    լուրջ նիւթերի մասին` զեռո ըմռնողութիւն

    կինոյի մէջ՝ super-star

    իսկ օտար պետութիւնների ձեռնավարութեան մասին ակնարկութիւն լսել, «Ժառանգութեան» կողմէ, ուղղակի շշմեցուցիչ է

    կարելի՞ է այս աստիճան ժողովուրդի վրայ խնդալ…

  3. Варужан Петросян says:

    «անջատում հանուն փրկության» это хорошо,но только это и больше ничего,что написано,Турки должны понять,что мы готовы идти ва-банк и пойдем,при необходимости.Это остудит ихние горячие головы,которые каждый день угрожают началом войны и убийством Армян.В конституции Арцаха написано о границах Арцахской Республики,это документ,который одобрил Арцахский народ и никто не имеет право переделать эти границы без согласия Арцахского народа,я имел ввиду,как принимался конституция,так и должна принимаьтся поправки,на это долнна дать согласия Арцахский народ а не отдельные личности,даже если они были избраны этим народом,или есть второй вариант:мы согласны вернуть эти освобожденные територии в том случае,если нам вернут тех,кто погиб при освобождении этих територии живыми и невридимыми. В этом случае,третьего варианта нету.

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031