Լրահոս
Օրվա լրահոսը

16 պատանի կպայքարի Է. Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի հաղթողի կոչման համար

Մայիս 07,2016 17:34

Հայաստանի կոմպոզիտորների միությունը 2014 թվականից սկսած երրորդ տարին անընդմեջ կազմակերպում է  պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթ, որը կրում է մեծանուն հայ կոմպոզիտոր, ՍՍՀՄ ժող. արտիստ Էդվարդ Միրզոյանի անունը:

Հայ իրականության մեջ իր տեսակով միակ մրցույթի նպատակն է բացահայտել շնորհալի երեխաներին՝տալով նրանց հնարավորություն ցուցադրելու իրենց ստեղծագործություններն ու լինելու մասնիկը հայկական մեծ կոմպոզիտորական դպրոցի:   Շնորհիվ այս նախագծի՝հնարավորություն է տրվում պատանի կոմպոզիտորներին հաղորդակից լինելու միմյանց հետ ու լինել ճանաչելի երաժշտական աշխարհում:

Այս տարի մրցութային փուլին, որը կկայանա մայիսի 10-ին՝ ժամը  17:00 (Կոմպոզիտորների միության դահլիճ) փակ քննարկման արդյունքում իրավունք է ստացել մասնակցել 16 հայ պատանի, որոնք կընդգրկվեն երկու ենթախմբերում (8-13 տ.՝ Կրտսեր ենթախումբ, 14-18 տ.՝ Ավագ ենթախումբ): Մայիսի 12-ին՝ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը, կկայանա մրցույթի գալա-համերգն ու մրցանակաբաշխությունը (ժ. 17:00, Կոմպոզիտորների միության դահլիճ):

Մրցույթի Ժյուրիի կազմում ընդգրկված են ՀՀ ժող. Արտիստ, ՀՀ Պետական մրցանակների դափնեկիր, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ՀՀ ժող. արտիստ, կոմպոզիտոր Երվանդ  Երզնկյանը,  ՀՀ ժող. արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետ. մրցանակի դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվ. պետ.   կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնի ղեկավար, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանը,  ՀՀ  արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վահրամ Բաբայանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,   Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, կոմպոզիտոր Արամ Սաթյանն ու Է. Միրզոյանի անվ. մրցույթի նախաձեռնության հեղինակ, կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանը:

Հավելենք միայն, որ մրցույթն իրականանում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031