Պաշտոնաթող գնդապետ եւ ռազմաքաղաքական վերլուծաբան, պահեստի գնդապետ Հայկ Նահապետյանը մայիսի 7-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Ադրբեջանի Եվլախ քաղաքին:
«Եվլախը մեծ հաշվով Ադրբեջանի սիրտն է, այնտեղով են անցնում երկիրը կապող երկաթուղիները, ավտոմայրուղիները, նավթամուղները, գազամուղները: Այսինքն՝ եթե Ադրբեջանը լոկալ պատերազմ է սկսում, ապա միայն Եվլախի ուղղությամբ մեր զինված ուժերի գործողությունները կարող են այդ քաղաքում ռազմական հսկողություն իրականացնել: Ի՞նչ եք կարծում: Ես կարծում եմ՝ Ադրբեջանը դրանից հետո կփորձի անել այն, ինչ արեց 1994 թվականի մայիսի 12-ին»,- ասաց նա:
Հայկ Նահապետյանը համարում է, որ Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը հայկական կողմի լծակները սաստելու համար շատ ավելին են. «Դրա մասին պարբերաբար ասում են ե՛ւ զինվորական բարձրաստիճան անձինք, ե՛ւ պաշտոնյաները, ինչպես նաեւ Հանրապետության նախագահը: Վստահաբար, Ադրբեջանը նման խելահեղության կգնա միմիայն, երբ իրականության զգացողությունը կորցնի: Իսկ որ ինքը պատժվելու է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Հայաստանի դաշնակիցների կողմից, այդտեղ կասկած չունենաք: Առավել եւս՝ սրանք բոլորը օժանդակող գործոններ են, ամենակարեւոր գործոնը՝ մեր զինվորի, մեր հրամանատարի տոկունությունն է, բարեհոգեբանական բարձր վիճակն է եւ ժողովրդի միակամությունն է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև