Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արման Նավասարդյան. «Դիվանագիտությունն այսօր լռում է, այսօր խոսում են հրանոթները, վե՛րջ»

Մայիս 07,2016 16:22

«Ես կարծում եմ, որ լայնամասշտաբ պատերազմ չի լինի»,- մայիսի 7-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Սակայն, միաժամանակ նա համարում է, որ Ղարաբաղի կոնֆլիկտի շրջանակներում երկու կողմերն էլ կունենան տարածքային փոփոխություններ: Արման Նավասարդյանը նաեւ չբացառեց, որ տարածաշրջանում կարող է տեղի ունենալ պատերազմ. «Բանակցություն չկա, մոռացե՛ք, դիվանագիտությունն այսօր լռում է, այսօր խոսում են հրանոթները, վե՛րջ: Սա մենք պետք է լավ պատկերացնենք: Բայց ես գրեթե համոզված եմ, որ լայնամասշտաբ պատերազմ չի լինի, այսինքն՝ համաշխարհային պատերազմ չի լինի, որովհետեւ ոչ մի գերտերություն չի գնա դրան, անգամ Թուրքիան»:

Նա նկատեց, որ բացի այն, որ պատերազմի շեմին ենք կանգնած, Հայաստանի ներսում գաղափարական պատերազմ է գնում, եւ դրանից ժողովուրդը սկսում է կորցնել իր ճիշտ դատելու ունակությունը. «Ռուսաստանը հանի՞ իր զորքերն այստեղից, թե՞ չէ, ընդհանրապես այստեղ չլինի որեւէ մեծ տերության հովանավորություն կամ ազդեցություն: Ես կարծում եմ, որ դա կլիներ ամենալավ բանը, թո՛ղ Հայաստանը լիներ Շվեյցարիա, ո՞վ չէր ուզի դա, 102-րդ ռազմաբազան էլ հանեին, ՀԱՊԿ-ից էլ դուրս գայինք:

Կարելի է այս մտքից ուրախանալ եւ այս մտքի հետ հաշտվել մի դեպքում, եթե մենք զուգահեռաբար գանք այն եզրակացության, որ Թուրքիան բացարձակապես փոխել է իր քաղաքական դիրքորոշումը եւ իր փիլիսոփայությունը: Կարծում եմ, որ այդպիսի բան չկա, նամանավանդ, այսօր, երբ տեղի է ունենում ռադիկալիզացիա, երբ վարչապետը գնում է եւ մնում է այդ ոչ ադեկվատ երկրի ղեկավարը: Այնպես որ սա մեր խաչն է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031