Լրահոս
Օրվա լրահոսը

«Կցանկանայի, որ ռադիոն ընկալվեր որպես լրատվամիջոց». Բորիս Նավասարդյան (Տեսանյութ)

Մայիս 07,2016 15:57

«Մայիսի 7-ը ոչ թե Ռադիոյի համաշխարհային օրն է, այլ ԽՍՀՄ-ում նշվող Ռադիոյի օրը»,-հստակեցնում է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում նա ասաց, որ 80-ից ավելի երկրներում Ռադիոյի համաշխարհային օրը նշում են փետրվարի 13-ին: Նավասարդյանը լրագրողական համայնքին նաեւ կոչ արեց հետեւել այդ ավանդույթին:

Խոսելով ռադիոյի նշանակության մասին` նա ասաց. «Կար ժամանակ, երբ տպավորություն էր, թե ռադիոն զիջում է իր դիրքերը` պայմանավորված հեռուստատեսության եւ ինտերնետի զարգացմամբ: Բայց այդ տեսակետն արդարացված չէ, որովհետեւ, օրինակ, ինտերնետը ռադիոհաղորդումների համար լավ խողովակ է, իսկ կարեւորը լրագրողական արտադրանքն է: Ռադիոյի առավելությունն այն է, որ ձայնի եւ տարբեր տեխնիկական միջոցների կիրառությամբ խոսքը հասնում է լսարանին: Ռադիոյի չհնացող նշանակությունն էլ այն է, որ ներկայում մարդիկ չեն կարող տեղեկատվություն ստանալու հնարավորությունը սահմանափակել կոնկրետ ժամերով. առավոտյան գործի գնալուց թերթ ես կարդում, երեկոյան` հեռուստացույց դիտում, բայց կան մասնագիտություններ, որոնք թույլ չեն տալիս հեռուստացույց դիտել կամ համակարգչի էկրանին նայել, իսկ լսել բոլորը կարող են, եւ այստեղ է ռադիոյի անփոխարինելի դերը»:

Բորիս Նավասարդյանի կարծիքով` Հայաստանում պետք է գործեն ավելի մեծ թվով ռադիոալիքներ, որոնք պարբերաբար թարմ լրատվություն կհայտնեն. «Կցանկանայի, որ ռադիոն Հայաստանում ընկալվեր որպես լրատվամիջոց եւ չկորցներ իր դերը: Այսօր քչերն ունեն տեղեկատվական գործառույթ»:

Նավասարդյանն առանձնացրեց 2007թ.-ը, երբ պաշտոնական ատյանների կողմից որոշակի ճնշումներ կային «Ազատություն» ռ/կ-ի նկատմամբ. «Այդ պատմությունը նաեւ դրական դեր խաղաց: Բացի հաղորդումները սահմանափակելուց, փորձում էին այլընտրանք առաջարկել: «Հանրային ռադիոն», որը որպես այլընտրանք էր ընտրվել «Ազատությանը», իր լավագույն ամիսներն էր ապրում: Իսկ մոտ հինգ տարի առաջ լրատվականների սեփականատերերը փորձ արեցին տեղեկատվական հաղորդումներ ներդնել ռադիոյում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031