Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արման Նավասարդյան. Ռուսական դիվանագիտությունը շատ կոպիտ վրիպումներ է թույլ տվել

Մայիս 07,2016 15:45

«Ռուսաստանը հայտարարում է, որ կոպիտ ասած տեղյակ չէ, եւ կարծես թե դրանով մենք գալիս ենք այն եզրակացության, որ Ռուսաստանը չի նպաստում այդ գործընթացին»,- մայիսի 7-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Արցախի ճանաչման նախաձեռնությանը, ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Նա նշեց՝ այն, որ Ռուսաստանը շահագրգռված չէ, որ տարածաշրջանում պատերազմ սկսվի, որ Ռուսաստանի շահերից է բխում հնարավորինս երկար մնալ տարածաշրջանում, փաստեր են եւ պատմական իրողությունների վրա հաստատված երեւույթներ. «Ռուսաստանի այստեղից գնալը բացարձակապես չի բխում Հայաստանի աշխարհաքաղաքական եւ աշխարհաստրատեգիական շահերից: Բայց դրա կողքին  ռուսական դիվանագիտությունը այս ամբողջ ժամանակահատվածում վրիպումներ է թույլ տվել եւ շատ կոպիտ վրիպումներ է թույլ տվել»:

Անդրադառնալով կարծիքին, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է դադարեցնել իր գործունեությունը, Արման Նավասարդյանը նկատեց, որ առանց այն էլ Մինսկի խումբը չգործող մեխանիզմ է. «Հետաքրքիրն այն է, որ Ադրբեջանը քանի տարի շարունակ քննադատում է, որ ոչինչ չի անում այդ կազմակերպությունը, հիմա վայնասուն է բարձրացրել, որ այդ կազմակերպությունը կմեռնի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Պարզ է որ ռուսներն ուզում են մի ձեռքով երկու ձմերուկ բռնեն, իսկ այս դեպքում հաճախ երկուսն էլ գցում կոտրում են: Պետք էր ուղղակի ի սկզբանե ասվեր նրանց, որ ղարաբաղը զիջելու միտք լինի, ապա ինքներս այն կզիջենք ու մեր հարցերը կկարգավորենք թուրքերի հետ, եւ իրենց կարիքը ոչ մեկը չէր զգա: Այսինքն ,,դավայ դոսվիդանյա,, կովկասից: Բայց մեր քաղ ղեկավարները, այն ժամանակ երբ լուրջ ,,կոզիր,, ունեին, հենց սկզբից հարցը հստակ սեղանին դնելու ու լուծելու փոխարեն, անորոշ ու կիսաթաքուն մզմզալով, իրենց ու դիմացիններին անհասկացողի տեղ դնելով, հայավարի ժամանակի վրա խաղալով, բերեցին հասցրին մի վիճակի, որ արդեն լուրջ առավելություն չմնաց դեմ տալու: Հիմա ճանաչել – չճանաչելու բազարը բացեցին եւ այդ քայլն էլ շուտով կարժեզրկվի: Թմբուկ խփելու փոխարեն, պիտի այսօր մտներ խորհրդարան, մյուս օրը հայտարարվեր, իսկ հաջորդ օրը Ղարաբաղի դիմումով, ռեֆերենդում ձեռնարկվեր, հայաստանին միացնելու խնդրանքով: Պատերազմը վաղուց է սկսված եւ գնալով ուժերի հարաբերակցությունը ի վնաս մեզ է փոխվում, ուստի ինչքան շուտ այնքան լավ մեզ համար, – եթե պիտի լինի:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031