Ռուսաստանի Դաշնության 104 բնակավայրում 1500 քաղաքացիների մասնակցությամբ հարցում է անցկացվել, որի արդյունքում պարզվել է ռուսաստանցիների վերաբերմունքը այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա վարչակարգի հանդեպ։ Այս մասին հայտնում է ռուսական Lenta.ru կայքը։
Հարցվածներին ամենաշատը դուր է եկել Ռուսաստանի Դաշնության որոշումը՝ Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու մասին։ Հարցվածները արտահայտել են նաև Ղրիմի և Թուրքիայի հանդեպ Ռուսաստանի քաղաքականության վերաբերյալ իրենց կարծիքները։ Ըստ այդմ, հարցվածների միայն 3% է գոհ Ղրիմի հանդեպ Ռուսաստանի որդեգրած քաղաքականությունից, իսկ Թուրքիայի մասով, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների միայն 1% է աջակցում Պուտինի քաղաքականությանը։ Ուշագրավ է, որ այս երկու հարցերի վերաբերյալ հարցվածների 51%-ը դժվարացել է որևէ պատասխան տալ։
Հարցվածների 5%-ն ասել է, որ իրենք դեմ են, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը օգնություն տրամադրի այլ պետություններին։ Հետաքրքիր է նաև, որ հարցվածների 38%-ի կարծիքով Ռուսաստանում լուրջ փոփոխությունները տեղի են ունենում շնորհիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի։
Կարդացեք նաև