Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արման Նավասարդյան. «Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը որեւէ միջազգային օրենքի չի հակասում»

Մայիս 07,2016 15:27

«Ադրբեջանը բոլոր տեսակի դիվանագիտական եւ քաղաքական էթիկայի եւ կանոնների խախտումով ընկել է հիստերիայի մեջ»,- մայիսի 7-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Նա նշեց, որ Հայաստանի կամ որեւէ այլ պետության կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը որեւէ միջազգային օրենքի չի հակասում. «Հետեւանքները միանշանակ դժվարանում եմ ասել, որովհետեւ կարող  է լինել երկակի հետեւանք:  Նախ՝ արդյոք կփոխվի իրավիճակը տարածաշրջանում, եւ շատերը դա կապում են պատերազմի հետ: Ես կարծում եմ՝ դա այնքան էլ ճիշտ չէ, եւ պատերազմը լինի, թե չլինի կամ կլինի, թե չի  լինի, դա կապված չէ Հայաստանի՝ Ղարաբաղի ճանաչման հարցից»:

Իսկ միջազգային առումով հետեւանքների համար, Արման Նավասարդյանը համարում է, որ պետք է հաշվարկ կատարել, կան մի քանի օրինակներ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի, Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի ճանաչման խնդիրն է, որը փաստորեն ոչ մի արդյունք չի տվել. «Եթե մենք գնալու լինենք, լավ կլինի Կոսովոյի օրինակին հետեւենք»:

Արման Նավասարդյանը համարում է, որ Ղարաբաղը պետք է ճանաչվեր դեռ շատ վաղուց, եւ դա հնարավոր էր: Այդ դեպքում դեռ, ըստ նրա, այսքան արյուն երեւի թե չէր թափվի: Սակայն արտակարգ եւ լիազոր դեսպանը համարում է, որ այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու դեպքում դրությունը կփոխվի: Նա համարում է, որ առաջին կարեւոր քայլը, որ պետք է կատարել, Լեռնային Ղարաբաղին բանակցությունների մեջ ներգրավելն է:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031