Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության պատասխանը 1 լիտր օղի պահանջած կապիտանի տույժի մասին հարցին

Մայիս 07,2016 12:58

Ապրիլի 22-ին մեր կայքում հրապարակված նյութն առնչվում է ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի հետախուզության գծով ավագ օպերլիազոր, ոստիկանության կապիտան Արտեմ Խաչատրյանի կատարած գործողությունների դեմ  Տավուշի մարզի Լուսաձոր համայնքի ղեկավարի տեղակալ Սոֆյա Այվազյանի բողոքին: Վերջինս բողոքել է, որ կապիտան Խաչատրյանն իրենից 1 լիտր օղի է պահանջել, իրենից տանը այլ գործով բացատրություններ վերցնելու ժամանակ իմացած տեղեկությունները հետո  փոխանցել գյուղի գրադարանավարուհուն, վերջինիս իր աշխատատեղում պաշտպանելու նպատակով սպառնացել է Լուսաձորի գյուղապետարանի աշխատողներին:

Այդ կապակցությամբ գրավոր դիմեցինք ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանին, նրան հիշեցնելով, որ  մարտի 31-ին Իջեւանում կայացած հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Սոֆյային խոստացել է, որ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում հանգամանալից կքննվի  կապիտան Արտեմ Խաչատրյանի կատարած գործողությունների օրինականությունը: Պարոն Ահարանյանին հարցրինք՝  ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը համաձա՞յն է, որ Արտեմ Խաչատրյանի կատարած, վերոհիշյալ հոդվածում նշված  3 արարքի համար նրան հայտարարված նկատողությունը նրա կատարածին համարժեք տույժ է: Ա. Ահարոնյանը մեզ  գրավոր պատասխանել է . «Կարգապահական տույժի ընտրությունը կարգավորվում է բացառապես օրենսդրությամբ»:

Լուսաձոր համայնքի ղեկավարի տեղակալ Սոֆյա Այվազյանը հայտնեց, որ մտադիր է այդ առթիվ առաջիկայում հանդիպել Վլադիմիր Գասպարյանին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031