Խորհրդային առաջնորդ ազգությամբ վրացի Իոսիֆ Ստալինի՝ վրացական Գորի քաղաքի տուն-թանգարանի բակում կարող է տեղադրվել նրա արձանը։ Այս մասին հաղորդում է Sputnik միջազգային լրատվական գործակալության վրացական տարբերակը։
Այս մասին հայտնի է դարձել, երբ «Վրաստանի միացյալ կոմունիստական» կուսակցության անդամները խոստացել էին բողոքի ակցիաներ կազմակերպել, եթե քաղաքում չվերականգնվի Ստալինի արձանը։ Այս հայտարարությունից հետո նրանց ընդունել էր Գորիի քաղաքապետ Զորաբ Ջիրքվելիշվիլին։
Հանդիպումից հետո «Վրաստանի միացյալ կոմունիստական» կուսակցության առաջնորդ Ալեքո Լուրսմանաշվիլին ասել է, որ Գորիի քաղաքապետը աջակցել է իրենց նախաձեռնությանը և կողմ է, որպեսզի քաղաքում տեղադրվի Ստալինի արձանը։
Տեղեկացնենք, որ Ստալինի արձանը տեղադրված էր Գորիի կենտրոնական հրապարակում՝ քաղաքապետարանի շենքի դիմաց։ Միխեիլ Սահակշվիլիի նախագահության օրոք՝ 2010թ. Ստալինի արձանը ապամոնտաժվել էր, որից հետո վրացական իշխանությունները խոստացել էին այն տեղադրել Ստալինի տուն-թանգարանի բակում։ Այս խոստումը այդպես էլ չի կատարվել։
Կարդացեք նաև