Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է սահմանադրական ճգնաժամը, ինչո՞ւ է այն այդքան սարսափելի. «Հրապարակ»

Մայիս 07,2016 10:56

Նոր Սահմանադրության համաձայն՝ Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի մինչեւ հունիսի 1-ը։ Իշխող ՀՀԿ-ականները վերջերս հաճախ են տագնապ հնչեցնում, թե պետք է անպայման հասցնել։ Աստված չանի՝ չընդունվի մինչեւ հունիսի 1-ը։ Այդ դեպքում մեզ սպառնում է «սահմանադրական ճգնաժամ»։ Իսկ ի՞նչ է սահմանադրական ճգնաժամը, ինչո՞ւ է այն այդքան սարսափելի, եւ ինչպե՞ս կարելի է այն հաղթահարել։ ԱԺ իրավաբան-պատգամավոր Էդմոն Մարուքյանը մեր լրագրողին ասել է, որ նման հասկացություն չկա. «Եթե չընդունվի, ընդամենը կխախտվի Սահմանադրությունը։ Բայց դա ոչ մի հետեւանք չի առաջացնի, կարող են 5 օր հետո ընդունել»։

Պատգամավորը նկատել է, որ ՀՀԿ-ն այնքան հակասահմանադրական գործողություններ է արել, որոնք չեն հանգեցրել սահմանադրական ճգնաժամի։ «Որ մարդկանց սեփականազրկում են՝ ճգնաժամ չի առաջանում, ԸՕ-ն մի քանի օր այս կողմ, այն կողմ ընդունելո՞ւց պիտի առաջանա»,- հռետորական հարցադրում է արել նա։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031