Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ ստուգումներ է անցկացնում ՊԵԿ-ը Արտակ Սարգսյանի «ՍԱՍ»-ում. «Ժողովուրդ»

Մայիս 07,2016 08:37

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայությունը դեռեւս ապրիլի վերջից սկսել է ստուգումներ անցկացնել սուպերմարկետների երկու՝ «ՍԱՍ» եւ «Նոր զովք» ցանցերում:

Հիշեցնենք, որ «ՍԱՍ»-ը պատկանում է ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանին: «Ժողովուրդը» ՊԵԿ-ից փորձեց պարզել, թե նշված սուպերմարկետների ցանցում ինչ ստուգումներ են անցկացվում:

ՊԵԿ-ից պատասխանում ասվում է. «Նշված սուպերմարկետներում ներկա պահին պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգումներ չեն անցկացվում: Դրանցում, ինչպես նաեւ Երեւանի խոշոր խանութներում, ապրիլին իրականացվել եւ իրականացվելու են ընթացիկ հարկային հսկողական աշխատանքներ: Ի տարբերություն պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգումներին՝ ընթացիկ հարկային հսկողական աշխատանքները նպատակ ունեն ուսումնասիրելու խանութների կողմից ՀԴՄ-ների կիրառության, աշխատողների թվաքանակի, գների եւ շրջանառությունների ճշգրտման հարցերը»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031