Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եթե 3×3 ձեւաչափով բասկետբոլը մտնի օլիմպիական խաղերի ծրագիր, Հայաստանը շատ արագ ուղեգիր կարող է նվաճել

Մայիս 07,2016 14:30

Հայաստանն առայժմ ունի 22 օլիմպիական վարկանիշ: Բայց դա դեռ սահմանը չէ: Առաջիկա օրերին մեր օլիմպիական հավաքականի կազմը ամենայն հավանականությամբ եւս մի քանի հոգով կհամալրեն հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբիշները, որոնք Ստամբուլում մասնակցելու են վարկանիշային վերջին մրցաշարին: Լուրջ ակնկալիքներ ունենք նաեւ թեթեւ աթլետներից: Սակայն Հայաստանը պատմականորեն օլիմպիական խաղերին մասնակցում է բացառապես անհատական մարզաձեւերում: Իսկ երբեւէ մենք կկարողանա՞նք ներկայանալ նաեւ թիմային մարզաձեւերում:

Այս թեմայի շուրջ «Առավոտը» զրուցել է ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանի հետ:

– Պարոն Ռոստոմյան: Հայաստանը երբեւէ օլիմպիական խաղերի մասնակից թիմ կունենա՞: Հենց թեկուզ բասկետբոլի օրինակով, որը ղեկավարում եք դուք:

– Եթե նկատի ունեք դասական բասկետբոլը, առայժմ վաղ է այդ մասին խոսել: Պատկերացնո՞ւմ եք, որ այսօրվա դրությամբ Ռուսաստանի պես հզոր բասկետբոլային երկիրը դեռ ուղեգիր չունի: Այդ խնդրի առջեւ կանգնած են նաեւ մարզաձեւի այլ հզոր տերություններ:

– Վերջին տարիներին հանրապետությունում խաղային մի քանի մարզաձեւեր, հատկապես բասկետբոլը, դրական առաջընթաց են արձանագրում:

– Բայց մինչեւ օլիմպիական երազանք, դրանք դեռ երկար ճանապարհ պետք է անցնեն: Այո, մեծահասակների մեջ մենք ունենք տղամարդկանց եւ կանանց չորս թիմեր, որոնք հաջող են հանդես գալիս միջազգային մրցաշարերում: Այդ թիմերը բավականին լուրջ հավակնություններ ունեն: Այս տարի նախատեսում ենք շարունակել մասնակցել մրցաշարերին, մտնել եզրափակիչներ ու արդեն պայքարել մեդալների համար՝ առայժմ գոնե երկու: Խոսքը տղաների մեծահասակների եւ աղջիկների 18 տարեկան թիմերի մասին է: Իսկ 16 եւ 20 տարեկանների խնդիրը լավագույն տասնյակ մտնելն է, ինչը ամենեւին էլ հեշտ չէ:

Ինչ վերաբերում է մյուս խաղային մարզաձեւերին, խոսենք վիճակագրության եւ թվերի պարզ լեզվով: Անցած տարի չի եղել մի խաղային մարզաձեւ, որտեղ Հայաստանն ավելի լավ մասնակցած չլինի, քան նախորդ տարիներին:

– Որքան տեղյակ եմ, աշխարհում բասկետբոլի մի նոր տարբերակ՝ 3×3 ձեւաչափով բասկետբոլը, զարգանում եւ տարածվում է մեծ թափով եւ այստեղ Հայաստանը հաջողության հասնելու ավելի մեծ հնարավորություններ ունի:

– Ճիշտ եք նկատել: 3×3 ձեւաչափով բասկետբոլն արդեն ընդգրկվել է պատանեկան օլիմպիական խաղերի ծրագիր եւ  հավակնում է շատ մոտ ապագայում տեղ զբաղեցնել նաեւ օլիմպիական խաղերի մարզաձեւերի շարքում: Այ, այդ ժամանակ մենք կարող ենք շատ արագ օլիմպիական վարկանիշ ունենալ:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031