Կորյակների՝ ակնե ճարպոտ մաշկի դեպքում կոսմետոլոգները խորհուրդ են տալիս տարատեսակ թրջոցներ դնել:
Վերցնել 1 թեյի գդալ վաղենակի թրմօղի, 1 թեյի գդալ մեղր եւ լցնել 1 բաժակ տաք ջուր:
Ճարպահոսային մաշկաբորբի դեպքում վերցնել 1 ճաշի գդալ եղեսպակ, վրան ավելացնել 1 բաժակ տաք ջուր եւ 30 րոպե դնել ջրային բաղնիքի վրա: Թրմել 40-50 րոպե, քամել եւ ավելացնել 1/2 թեյի գդալ մեղր, լավ խառնել: Թուրմը թեթեւակի տաքացնել եւ օրը 2-3 անգամ դնել թրջոցներ:
Վերցնել 3 ճաշի գդալ մանր կտրատած վարունգ, վրան լցնել տաք ջուր, ամանը փակել եւ 15 րոպե դնել ջրային բաղնիքի վրա, որից հետո թրմել 40-50 րոպե, քամել եւ խառնել 1 թեյի գդալ մեղր: Լվացվելուց հետո բամբակե խծուծով լուծույթը քսել դեմքին եւ պարանոցին: 30-50 րոպե անց լվացվել գոլ ջրով:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
06.05.2016