«Առավոտին» հայտնի դարձավ, որ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ, արդարադատության գնդապետ Ռուբիկ Ստեփանյանն ազատվել է աշխատանքից՝ իր դիմումից համաձայն: Ավելին, արդեն իսկ նշանակվել է ՔԿՀ նոր պետը, որի անունը, սակայն կհրապարակվի երեքշաբթի՝ մայիսի 10-ին:
Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի արդեն նախկին պետի լիազորությունները արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հրամանով կասեցվել էին դեռ մայիսի 3-ից: Իսկ այս ՔԿՀ-ում տիրող բարքերի վերաբերյալ հասարակության եւ իրավապաշտպանների դժգոհությունները շատ ավելի հին պատմություն ունեն:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ