Միացյալ Նահանգները դատապարտում է ոտնձգության եւ բռնության ցանկացած դրսեւորում, հայտարարել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության փոխխոսնակ Մարք Թոները՝ մեկնաբանելով Թուրքիայի խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը:
«Մենք մտահոգված ենք քաղաքական ոտնձգությունների ցանկացած դրսեւորումով, որը պարունակում է բռնություն որեւէ անձի դեմ», – հայտարարել է Թոները:
Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլյանը Ֆեյսբուքի իր էջում հայտարարություն էր տարածել, ըստ որի` Թուրքիայի խորհրդարանի անդամներն իր վրա են հարձակվել ազգայնական դրդապատճառներով: Պետքարտուղարության ներկայացուցիչը բավարար մանրամասների չէր տիրապետում տվյալ դեպքը մեկնաբանելու համար, սակայն հայտարարեց.
«Անշուշտ, մեզ համար մտահոգիչ են ցանկացած քաղաքական կուսակցության անդամի դեմ ոտնձգությունները կամ բռնությունը»:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ամերիկայի ձայն»-ի կայքում