Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս մեղադրանքների ու անհիմն խոսակցությունների մեջ հասել ենք աբսուրդի». Արծրուն Հովհաննիսյան

Մայիս 06,2016 22:07

«Պաշտպանության նախարարության ընդհանուր բյուջեն, որի մեջ առյուծի բաժինը կազմում են աշխատավարձերը, ապահովագրությունները, նյութատեխնիկական սննդի ու թիկունքի մատակարարումները, տարեկան չեն գերազանցում 400-420 միլիոն դոլարը, ինչ մեկ միլիարդ դոլարի մասին է խոսքը: Ո՞վ է դա ասել»,- մեզ հետ զրույցում այսպես արձագանքեց

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանի դիտարկումներին, թե` ուր են գնացել բանակին ուղղված տարեկան մեկ միլիարդ դոլարի հասնող գումարները:

Պարոն Հովհաննիսյանը բանակին ուղղված գումարների վերաբերյալ  շահարկումներն անհիմն համարեց. «Այս մեղադրանքների ու անհիմն խոսակցությունների մեջ հասել ենք աբսուրդի: Եթե մարդիկ նախատրամադրված են, որ նման բաներ ասեն, օդում կրակեն, միշտ էլ կարող են խոսել, ինչքան էլ ես մեկնաբանեմ»:

Իսկ ժամանակակից սպառազինություն չունենալու եւ 80-ականների զենքի մասին քննադատություններին ի պատասխան էլ հավելեց. «Ով որ չի ուզում 80-ականների զենք ունենանք, օրինակ` ինչ զենքի անուն կարող են տալ, կամ ինչ թվերի մասին է խոսքը, թող մի հատ ասեն, լսեմ էլի: Լավ ցանկություն է սպառազինված բանակ ունենալը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Roubina Ohanian says:

    Շատ հետաքրքիր է: Ես ճիշտ երեք օր առաջ գրեցի իմ ծանոթներին թե՝ ովքե՞ր են կարող 80-ականնրի երեք զենքերից միայն երեք հատի անունն ասել՝ առանց բացատրելու այդ զենքրի գործածության բնագավառն ու նշանակությունը: Միայն երեք զենքի անունը տան: Կամ՝ գրեն թէ՝ ո՞ր զենքն էր սխալ, ու տեղը ի՞նչ զենք պիտի լիներ…
    Շնորհակալություն այս գրության համար: նաև, ինձ թվում է, որ կոնթեքստից հանել են, ու թութակի պես կրկնում են Սերժ Սարգսյանի խոսքի հենց այս չորս բառերը՝ առանց խորանալու Ս. Սարգսյանի ասածի մեջ, որ հայ զինվորի քաջության ու կորովի գովելն ու փառաբանելն էր: Ս. Սարգսյանը նպատակ չի ունեցել բացատրել զենքերի տեսակի մասին:
    Ես իսկապես չգիտեմ, թե ի՞նչ տեսակ զենքեր ունի հայկական բանակը, չգիտեմ ոչ մի զենքի անունն ու գործածության բնագավառն ու նշանակությունը: Երբեք զենք չեմ գործածել: Եվ ինձ թույլ չեմ տալիս խոսել այն բաների մասին, որ ԲՈԼՈՐՈՎԻՆ չգիտեմ: Իսկ մեր որոշ լրատուներն ու քաղաքական գործիչները անցնում են այդ սահմանը, ու խոսում են այնպիսի բաների մասին, որ իրենք պարզապես չգիտեմ, ու այդ հարցերի մասին խոսելը նրանց տրված չէ: Թող ամեն մարդ մնա ի՛ր բնագավառում, և խոսի այն հարցերի մասին, որից տեղյակ է: Ու ամենակարևորը՝ խոսքից ու քննադատությունից բացի՝ տա ԱՌԱՋԱՐԿ: Ու այդ առաջարկն էլ, ոչ թե լոզունգ լինի, այլ գործնական քայլերի, հերթական անելիքների ՈՐՈՇԱԿԻ առաջարկներ: Այսքան:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031