ԱԺ-ում պատգամավորների և պաշտպանության նախարարի միջև կայացած փակ հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը սահմանում տիրող իրավիճակը գնահատել է վերահսկելի՝ հայտարարելով, որ բանակն ունի անհրաժեշտ մարդկային և տեխնիկական ռեսուրսներ՝ ադրբեջանական բանակի հարձակումը կասեցնելու և ոչ համարժեք հակահարված տալու համար:
Ըստ Օհանյանի՝ բանակի սպառազինության մեջ կան մեծ հեռահարության զինատեսակներ, այդ թվում՝ մարտավարական նշանակության «Իսկանդեր» համակարգեր, որոնք գործի կդրվեն լայնամասշտաբ պատերազմական գործողությունների մեկնարկի դեպքում:
Խոսելով «Սկադ» համակարգերի մասին՝ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը մեջբերեց Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախկին նախագահ՝ գեներալ Ռոխլինի խոսքերը Հայաստանի ռազմական ներուժի վերաբերյալ:
Վաղարշակ Հարությունյանն ընդգծում է, որ «Իսկանդեր» և «Սկադ» տեսակի համակարգերը ոչ թե հարձակողական կամ պաշտպանական, այլ հակառակորդի գործողությունները զսպող դեր են կատարում: Ադրբեջանը շատ լավ պատկերացնում է, որ այս զենքերով հայկական կողմը կարող է խոցել Կիրովաբադ, Սումգայիթ և Բաքու քաղաքները, որտեղ տեղակայված են ռազմական և արդյունաբերական խոշոր օբյեկտներ:
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «1in.am»-ի կայքում