Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիայի վարչապետի պաշտոնն այս պահին թափուր չէ». Արա Գոչունյան

Մայիս 06,2016 18:33

Թուրքիայի վարչապետի սպասվող փոփոխությունը, Դավութօղլու­-Էրդողան տարաձայնությունները, ըստ Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի, կապված են Դավութօղլուի ձեռքից որոշ լիազորություններ վերցնելու հետ:

«Կուսակցության ղեկավարը կարող էր նշանակել կուսակցության մասնաճյուղերի ղեկավարներին: Կուսակցության համագումարի ժամանակ արդեն շատերն ասում էին, որ կուսակցության բոլոր ղեկավար մարմիններն Էրդողանի հավատարիմ գործիչներն են: Բանը հասավ վարչապետի իմացությունից դուրս ստորագրահավաք անցկացնելուն, որով կուսակցության ղեկավարը մասնաճյուղերի ղեկավարներին նշանակելու լիազորություն չէր ունենալու: Այդ լիազորությունը փոխանցվում էր կուսակցության խորհրդին»,­- «Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արա Գոչունյանը:

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ոչ թե հրաժարականի դիմում է ներկայացրել, այլ չի մասնակցելու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի՝ մայիսի 22-ին կայանալիք ընտրություններին: Իսկ Թուրքիայի վարչապետ դառնում է իշխող կուսակցության ղեկավարը: Այնպես որ, Թուրքիայի վարչապետի պաշտոնն այս պահին թափուր չէ:

Արա Գոչունյանի համոզմամբ՝ Թուրքիայի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող այս փոփոխությունները ոչ դրական, ոչ էլ բացասական ազդեցություն կունենան Թուրքիայի հայ համայնքի վրա. «Ընդամենը դեմքերն են փոխվում (կուսակցության առաջին դեմքը, նախարարները), բայց կուսակցությունը շարունակում է մնալ իշխանության գլուխ: Բացի այդ, հայերի նկատմամբ վերաբերմունքը Թուրքիայում, ըստ երևույթին, այնքան կուսակցական նախընտրությունների, կուսակցական աշխարհայացքների հիմունքներով չի ձևավորվում: Այդ հարցում կա պետական ընդհանուր մի գիծ, որով և առաջնորդվում են»,- նշեց «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031