Մայիսի 6-ին «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շնորհանդեսի ժամանակ ՀՀ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը մեկնաբանեց տեղեկությունները, թե մարզպետարաններում 100-200 դոլարով վաճառում են հաշմանդամության կարգ ունեցողներին պետության կողմից առողջարանային համալիրներում բուժվելու նպատակով հատկացված ուղեգրերը:
«Ես չգիտեմ` ով է վաճառել, նման տվյալներ չունենք: Եթե այդպիսի տվյալներ կան, ապա դա անօրինականություն է: Հակված եմ փաստերով խոսելուն: Եթե չունեմ փաստեր, որ ինչ-որ մեկը վաճառում է այդ ուղեգրերը, դա պնդել չեմ կարող: Բայց հնարավոր է` կոռուպցիոն ռիսկեր լինեն: Իմ ունեցած տվյալներով` բողոքների դեպքում մենք դրանք ընդգրկում ենք համապատասխան գործընթացի մեջ եւ հարցերին լուծումներ ենք տալիս»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ