Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը Շիրակի նախկին ոստիկանապետ Նադարյանին Պերմյակովի գործով որպես վկա չհրավիրեց. (Տեսանյութ)

Մայիս 06,2016 18:12

Այսօր Վալերի Պերմյակովի դատավարության ժամանակ Ավետիսյանների իրավահաջորդների շահերը ներկայացնող Լուսինե Սահակյանը դատարանին միջնորդեց որպես վկա ներգրավել Շիրակի նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանին: Ավետիսյանների սպանության ժամանակ հենց նա էր Շիրակի ոստիկանապետը, ու ըստ փաստաբանի, պիտի պատասխանի մի քանի կարեւոր հարցերի՝ մասնավորապես այն հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ Վալերի Պերմյակովին ձերբակալելուց հետո նա հայտնվեց 102-րդ ռազմաբազայում, ոչ թե սահմանված կարգի համաձայն, հայկական կողմի մոտ:

Permyakov_5

Բացի այդ, Վարդան Նադարյանը պիտի պատասխաներ որոնողական աշխատանքների հետ կապված հարցերին, այս գործընթացում հայ ոստիկանների մասնակցության մասին: Դատարանը, սակայն, մերժեց Լուսինե Սահակյանի միջնորդությունը:

Հաջորդ միջնորդությունը ներկայացրեց իրավապաշտպան Արայիկ Զալյանը, նա ընթերցեց Ավետիսյանների հարսի՝ Արաքսյայի հոր պահանջը, այն է՝ դատարանում որպես վկա ընդգրկել Վալերի Պերմյակովի հորը՝ Պավել Պերմյակովին, որը, ըստ նրա, ԱՄՆ-ում հաճախակի է եղել: Դատախազ Գեւորգ Գեւորգյանը անհիմն համարեց միջնորդությունը, փաստաբան Լուսինե Սահակյանը նույնպես գտավ, որ պիտի մերժվի, դատարանը մերժեց այն:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031