Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղքատներին հատկացված գումարից որեւէ պաշտոնյա չի կարող օգտվել»

Մայիս 06,2016 17:51

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Օքսֆամ Հայաստանյան գրասենյակը» և «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնն այսօր «Հիլթոն» հյուրանոցում ներկայացրեցին «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» և «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» բյուջետային ծրագրերի անկախ գնահատման արդյունքները:

Մասնավորապես երկրորդ ծրագրի հետազոտության արդյունքներով` հիվանդանոցային բժշկական օգնության ծառայություններ ստացած նպաստառուների 93 տոկոսը չի հանդիսացել ծայրահեղ աղքատ, 66 տոկոսը` շատ աղքատ, 31 տոկոսը` աղքատ: Ընդ որում, պետական պատվերի 31 տոկոսն ուղղվում է ոչ աղքատ, իսկ 66 տոկոսը` ոչ շատ աղքատ ընտանեկան նպաստների համակարգի նպաստառուների հիվանդանոցային բուժօգնության ապահովմանը:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն անդրադարձավ հարցին, երբ է վերջապես պետպատվերը հասնելու կարիքավորներին:

«Հայտնի է, որ պետպատվերից օգտվում է մեր բնակչության ոչ միայն ապահով խավը, այլեւ հիմնականում` ոչ անապահով խավը: Մեր ամենամյա ծրագրերը կազմելուց մենք անպայման ընդգրկում ենք բնակչության հատուկ խմբերին, որոնց հատկացված գումարից որեւէ պաշտոնյա կամ ապահովված քաղաքացի օգտվել չի կարող: Յուրաքանչյուր ծրագիրն ունի իր շահառուները: Մենք ամեն տարի ծրագրերն ավելի հասցեական դարձնելու հնարավորությունները քննարկում ենք: Հարցը մեր ուշադրության կենտրոնում է»,-ասաց Խաչատրյանը:

Նա նշեց, որ հետազոտության տվյալներին այս պահին ամբողջությամբ չի տիրապետում, բայց հիմնական եզրակացությունները կարեւորում է:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031