Մայիսի 6-ին Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ եւ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է նոր ընտրական օրենսգրքի մշակման եւ ընդհանրապես Հայաստանում ընտրական գործընթացների օրինականության ապահովման հետ կապված խնդիրները: Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է ընտրական գործընթացներում օրինականության վերահսկման արդյունավետ մեխանիզմների շուրջ իշխանությունների, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության համաձայնության կայացման անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել նաեւ Ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղված դիվանագիտական գործընթացին:
Հայ Ազգային Կոնգրես