Վեդի քաղաքի բնակելի շենքում ենք, աստիճաններով բարձրանալիս՝ ինձ ուղեկցողն ասում է՝ այս քաղաքի ամենահամեստ ու պարկեշտ ընտանիքներից են, գլխով եմ անում, մտածում՝ ներս մտնելիս՝ ինչպե՞ս եւ ի՞նչ պետք է ասել տան միակ տղային կորցրած ծնողներին: Իսկ այնտեղ գիտեն՝ ինչպես ընդունել հյուրին, որ նա հնարավորինս իրեն հարմարավետ ու ազատ զգա:
Գնում ենք քառօրա պատերազմի ամենաթեժ կռիվներից մեկի ժամանակ զոհված 20-ամյա Անդրանիկ Զոհրաբյանի տուն: Ներսում մեզ սպասում են նրա մայրը՝ տիկին Ալլան, եւ հայրը՝ պարոն Ատոմը՝ իրենց երկու դստրերի հետ:
Անդրանիկ Զոհրաբյանի 20-ամյակը մայիսի 1-ին է լրացել: Նա իր ծննդյան օրից մեկ ամիս առաջ կյանքի ու մահվան կռիվ տվեց թշնամու դեմ, ու չնայած ընկավ՝ հերոսանալով, նրա մասին միայն ներկա ժամանակով պետք է խոսենք. Զոհրաբյանների ընտանիքն այդպես է անում: Մարտակերտի շրջանում է ծառայել, ամռանն էլ պետք է զորացրվեր, սակայն ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին պատուհասած պատերազմը շատ բան փոխեց:
Անդրանիկ Զոհրաբյանի կորստի մասին լուրը իմացվեց ապրիլի 3-ին. կռվել է թշնամու համար կարեւորագույն համարվող դիրքերից մեկում՝ Մարտակերտում՝ Արմենակ Ուրֆանյանի ջոկատում, մինչեւ վերջ, առանց նահանջի, պայքարել է թշնամու դեմ, չի լքել հրամանատարին, իր ընկերներ՝ կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին, Քյարամ Սլոյանին:
Կարդացեք նաև
Զոհրաբյանների ընտանիքում մի համոզմունք կա. չորս քաջերը, ձեռք ձեռքի բռնած, բարձրացան երկինք, այնտեղից էլ իրար թիկունք կանգնած մեզ են հետեւելու:
Հրապարակումն ամբողջությամբ՝ վաղվա տպագիր «Առավոտում»
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ