Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում նպաստառուների գրեթե 44 տոկոսը աղքատ չեն

Մայիս 06,2016 17:04

«Օքսֆամ Հայաստանյան գրասենյակը» և «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը մայիսի 6-ին «Հիլթոն» հյուրանոցում ներկայացրեցին «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» և «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» բյուջետային ծրագրերի անկախ գնահատման արդյունքները:

Հետազոտությունների համաձայն` Հայաստանում աղքատ է գրեթե ամեն 3-րդ ընտանիքը. նպաստների համակարգից դուրս են մնացել ծայրահեղ աղքատների կեսից ավելին, իսկ նպաստառուների գրեթե 44 տոկոսը աղքատ չեն: Այս առնչությամբ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սոնա Հարությունյանը լրագրողների հետ զրույցում մտահոգություն հայտնեց. «Ընտանիքի կարիքավորության վրա ազդում է ոչ թե 18 կամ 20 գործոն, այլ 1000 ու մի գործոն, որոնք բոլորը հաշվի առնելն ու գնահատելն անհնար է»:

Հարությունյանի գնահատմամբ` այս վերլուծությունները բավականին հանգամանալից են, եւ նախարարությանը հստակ առաջարկներ են ներկայացվել. «Հանրապետությունում ունենք 30 տոկոս աղքատություն, այսինքն` 700 հազար ընտանիքներից 200 հազարն աղքատ է: 105 հազար ընտանիք է ստանում ընտանեկան նպաստ, այսինքն` աղքատ ընտանիքներ կան, որոնք դուրս են մնում այս ծրագրից»,-փաստեց նա:

FILE9760

Տիկին Հարությունյանը եւս նկատեց, որ ընտանեկան նպաստների ծրագրում ընդգրկված են ոչ շատ աղքատ ընտանիքներ. «Այս տեսանկյունից ծրագրի հասցեականության բարձրացման խնդիր կա, այս ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքները հրատապ են»:

Փոխնախարարը նաեւ ասաց, որ իրենց մասնագետների գնահատականները եւս անկախ են եւ բավականին խիստ: Ինչ վերաբերում է նշյալ հետազոտություններին եւ ՀԿ-ների առաջարկներին, Սոնա Հարությունյանը հավելեց. «Մենք ունենք որոշման նախագիծ, որ եթե ընտանիքի անդամներից մեկը համարվում է հարգելի բացակա եւ մեկնել է արտագնա աշխատանքի, ապա խնդիրը կվերանայվի, որովհետեւ այսպես թե այնպես ընտանիքի բացակա անդամի գոյությունն ազդում է ընտանիքի ապահովության միավորի վրա: Հիմա հարգելի բացական չի ազդում, այդ պատճառով հարցը պետք է վերանայվի»:

«Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի մասին` քիչ ուշ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031