Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետները քննարկում են՝ ինչքա՞ն պետք է կազմի էլեկտրաէներգիայի օպտիմալ սակագինը

Մայիս 06,2016 16:39

«Գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցումը շատ փոքր շարժ է մեր տնտեսության համար, պետք է մյուս արհեստածին խոչընդոտները վերացնել տնտեսությունը զարգացնելու համար»,- այսօր «Մեդիա կենտրոնում» որքանո՞վ կնվազի էլեկտրաէներգիայի սակագինը և ի՞նչ ազդեցություն կունենա տնտեսության վրա» քննարկման ժամանակ ասաց տնտեսական մեկնաբան  Հայկ Գևորգյանը:

Ըստ Հայկ Գեւորգյանի, նախնական էր օրեր առաջ իր հրապարակած տեղեկատվությունը, թե էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է իջեցվի մոտ երեք դրամով եւ սահմանվի 45,5 դրամ մեկ կիլովատ ժամի համար. «Հավաստիության մասին չեմ կարող պնդել, դա ներքին խոհանոցից դուրս եկած տեղեկություն էր»:

Անդրադառնալով «Հայրենական ապրանքներ արտադրողների» միության նախագահ Վազգեն Սաֆարյանի դիտարկմանը, թե էլեկտրաէներգիայի սակագինը հինգ, վեց դրամով իջեցնելու մասին խոսակցությունները մոտավոր թվեր են, ու էական չէ, պարոն Գեւորգյանը հակադարձեց. «Հինգ, վեց դրամի մասին հաշվարկներն այնպիսի կոնկրետ հաշվարկներ են, որոնցից օգտվում է նաեւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը. «Մեկ այլ հարց կա, հիմնականում քննարկում ենք եղած սակագնի բարձրացման, իջեցման հարցը, բայց պետք է նայենք՝ եղած սակագինն ինչքանով է հիմնավոր: Երկու աուդիտ արեցին, արդյունքները ոնց որ կիսատ են մնացել: Չարվեց հիմնական աուդիտը, որը որ մինչեւ վերջին ծախսերի հիմնավոր լինելը կապացուցեր, որոնք ՀԷՑ-ը դրել է սակագնի մեջ, չտեսանք որեւէ աուդիտ, որոնք կհիմնավորեր ՀԷՑ-ի ծախսերը:

Այդ հարցին կառավարությունն ընդհանրապես չմոտեցավ, ու քանի որ ատամներով պահեց ու չմտավ այդ դաշտ, խորը կասկածներ ունեմ, որ հենց այդտեղ է խնդիրը»:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանն էլ ասաց, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սակագինը արդարացի չէ, մենք ունենք թափանցիկության խնդիր և հաշվի առնելով բոլոր գործոնները՝ 42 դրամից բարձր սակագին մենք չպետք է ունենանք:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031