Մայիսի 18-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգով արդեն 7-րդ անգամ կմեկնարկի Հենրիկ եւ Գերոնտի Թալալյանների անվան երաժշտական փառատոնը:
Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց փառատոնի գործադիր տնօրեն, «Արս Լունգա» դուետի դաշնակահար Ջուլիետա Վարդանյանը, այս տարի դարձյալ կհամագործակցեն Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ՝ մասնավորապես փակման համերգին: Ընդհանուր առմամբ, 5 համերգ կլինի: Փառատոնը կփակվի հուլիսի 5-ին:
Փառատոնի վերջին համերգին Երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգան 12-13 տարեկան թավջութակահարներ, եզրափակումն էլ կկայանա «Արս Լունգա» դուետով:
Մանրամասները՝ մայիսի 7-ի տպագիր «Առավոտում»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարում՝ «Արս Լունգա» դուետի անդամներ Ջուլիետա Վարդանյանը եւ Արամ Թալալյանը: