Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորի կողքին պետք է լինել միշտ, անկախ նրանից` պատերազմ է, թե ոչ (Տեսանյութ)

Մայիս 06,2016 16:10

«Զինվորին պետք է հիշել ամեն օր, ոչ միայն պատերազմական օրերին, մենք համոզվեցինք, որ հայ զինվորն է մեր պահապանը: Պետք է ամեն օր լինենք զինվորի կողքին, անկախ նրանից` պատերազմ է, թե ոչ»,- պատասխանելով հարցին, թե ի՞նչ կոչ ունի հասարակությանը, այսպես ասաց ապրիլյան պատերազմի հերոս, մարտական գործողություններում վիրավորված Արման Ավետիսյանը, որն իր զինակից ընկերների հետ եկել էր մասնակցելու Երեւանի պետական բժշկական համալսարանում կազմակերպված մարտական գործողությունների ժամանակ խիզախությամբ աչքի ընկած զինվորների պարգեւատրման եւ մեծարման արարողությանը:

Արման Ավետիսյան

Արման Ավետիսյան

Այսօր, բացի զինվորներից, մեծարվեցին նաեւ մի շարք բժիշկներ, որոնք իրենց մասնագիտական հմտություններով, ապրիլին հարյուրավոր զինվորների կյանքեր փրկեցին:

Պարգեւատրվելու եկած բոլոր զինվորներն էլ դեռ լավ չէին ապաքինվել, ցավեր ունեին, դժվարությամբ էին ոտքի վրա կանգնում, սակայն պատրաստակամ զրուցում էին, պատասխանում բոլորի հարցերին:

Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ փոխեց պատերազմը մեր զինվորների մեջ, կրտսեր սերժանտ Շանթ Ղազարյանն ասաց` բառերով չեմ կարող բացատրել:

«Չնայած ծառայությունս վերջացրել եմ, բայց, եթե կարիքը լինի, սահման եմ գնալու»,-ասում է նա: Սեփական սխրանքների մասին չի խոսում, լռում է, միայն ասում է, որ «վախկոտ հակառակորդ ունենք»: Կրտսեր սերժանտ Շանթը մարտական ընկերներ է կորցրել:

Զոհված մարտական ընկերների մասին չի ցանկանում խոսել նաեւ Արման Ավետիսյանը:

Ասում է` 24 ժամ նրանք իմ ուղեղի մեջ են, այսօր ես այստեղ եմ, կենդանի եմ նրանց շնորհիվ:

Բենիկ Եղիազարյան

Բենիկ Եղիազարյան

Շարքային Բենիկ Եղիազարյանը, որը վիրավորվել է Մատաղիսում` մարտական գործողությունների ժամանակ, գտնում է, որ 4-օրյա պատերազմը մեր զինվորներին խիզախություն տվեց եւ փորձ ձեռք բերելու հնարավորություն:

 

Միջոցառումն ուղեկցվեց Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի կատարումներով, որի ընթացքում կատարումներ եղան հայ զինվորի մասին:

veteranner
Պարգեւատրվեցին նաեւ Հայրենական մեծ պատերազմի բժիշկ-վետերաններ, ինչպես նաեւ մարտական գործողությունների ժամանակ խիզախությամբ աչքի ընկած զինծառայողներ։

Միջոցառումը կազմակերպել էին ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը և «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ն։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031