ՎՏԲ -Հայաստան Բանկը ֆինանսական օգնություն է տրամադրել մանկական ուղեղային կաթվածով երեխաներին, որոնք գտնվում են «Հայ Մայրեր» հասարակական կազմակերպության հովանավորության ներքո: Դրա շնորհիվ անապահով ընտանիքներից ՄՈՒԿ-ով (մանկական ուղեղային կաթված) 60 երեխա վերականգնողական ջրային թերապիա անցնելու հնարավորություն ստացավ: ՎՏԲ Հայաստան Բանկը Կորպորատիվ հասարակական պատասխանատվության շրջանակներում մշտական հիմքով ծրագրեր է իրականացնում կրթական, մշակութային և բարեգործական ոլորտներում: ՄՈՒԿ-ով երեխաների և նրանց մայրերի խնդրով զբաղվող «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հետ ՎՏԲ-Հայաստան Բանկն համագործակցում է 2014թ.-ից` տրամադրելով ֆինանսավորում վերականգնողական ծրագրերի և այլ ծախսերի ծածկման համար:
ՎՏԲ Հայաստան Բանկի վարչության գլխավոր տնօրեն–նախագահ Յուրի Գուսև: «Հասարակական պատասխանատվությունը յուրաքանչյուր կազմակերպության զարգացման կարևոր բաղկացուցիչն է: ՎՏԲ-Հայաստան Բանկն մշտապես ակտիվ մասնակցություն ունի երեխաների կյանքում, հատկապես այն երեխաների, ովքեր ուշադրության և աջակցության խիստ կարիք ունեն: Մենք սերտորեն համագործակցում ենք «Հայ մայրեր» ֆոնդի հետ և մեզ համար մեծ ուրախություն է երեխաներին աջակցելը այդքան կարևոր հարցում` իրականացնել վերականգնողական թերապիա: Մենք անկեղծորեն հույս ունենք, որ ջրային թերապիան դրական արդյունքներ կտա և դա առաջխաղացման հերթական քայլը կլինի երեխաներից յուրաքանչյուրի համար»:
«Հայ մայրեր» հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Մանուկյան. «Արդեն վաղուց ապացուցված է, որ հիդրոտերապիան իրենից ներկայացնում է ՄՈՒԿ-ի վերականգնման ֆիզիոթերապեվտիկական ամենաարդյունավետ մեթոդներից մեկը և ի շնորհիվ ՎՏԲ –Հայաստան Բանկի անապահով ընտանիքներից 60 երեխաներ կկարողանան անցնել վերականգնողական անհատական պարապմունքների կուրսեր: Մենք շատ շնորհակալ ենք ՎՏԲ-Հայաստան Բանկին երեխաներին ընձեռված հնարավորության, ինչպես նաև մշտապես տրամադրվող օգնության համար»: