Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոմերսանտի» անդրադարձը «Արցախի Հանրապետությունը ճանաչելու» մասին օրենքի նախագծին ՀՀ կառավարության տված համաձայնության մասին

Մայիս 06,2016 13:51

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը ծավալուն անդրադարձ է հրապարակել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու» մասին օրենքի նախագծին ՀՀ կառավարության տված համաձայնության մասին։

Ռուսական պարբերականի հրապարակած հոդվածի սկզբում՝ տեղի ունեցած այս զարգացումը մեկնաբանել են ՀՀ կառավարությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբին մոտ կանգնած ռուսական լրատվամիջոցի աղբյուրները։ Մասնավորապես ՀՀ կառավարությանը մոտ կանգնած՝ վերը հիշատակված ռուսական լրատվամիջոցի աղբյուրը փոխանցում է, որ այսպիսի որոշում կայացվել է՝ հետագայում ադրբեջանական ագրեսիայից խուսափելու համար։ ԵԱՀԿ Մինսկի խմբին մերձ աղբյուրն էլ, մեկնաբանելով տեղի ունեցածը, ասել է, որ Արցախի ճանաչումը կարող է բացասաբար ազդել հակամարտության կարգավորման գործընթացի վրա։

Ռուսական «Կոմերսանտը» տեղեկացնում է նաև, որ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած օրենքի նախագիծը չի քննարկվել պաշտոնական Մոսկվայի հետ։ Այս կապակցությամբ հայտարարություն էր տարածել նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ասելով. «Ինչպես նախկինում, մենք կարծում ենք, որ հակամարտության կողմերը կխուսափեն որևէ քայլերից, որոնք կարող են խախտել բավականին փխրուն հրադադարը, և կհանգեցնեն Արցախում իրավիճակի էսկալացիային»։

Տեղի ունեցածի վերաբերյալ ադրբեջանական դիրքորոշումն արտահայտել է այդ երկրի արտաքին գերատեսչության մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը՝ ասելով. «Բաքուն համաձայն է Սերգեյ Լավրովի կոչին՝ այս առիթով անիմաստ խուճապի չմատնվել, բայց մեզ համար անհասկանալի է հայկական կողմի տրամաբանությունը, որը փորձում է խափանել Մինսկի խմբի գործողությունները»։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության նիստում հաստատվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու» մասին ՀՀ օրենքի նախագծի եզրակացությունը։ Նախատեսվում է առաջիկայում օրենքը ուղարկել ՀՀ Ազգային ժողով՝ այն քննարկելու համար։ Օրենքի համահեղինակներն են ՀՀ ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Հրանտ Բագրատյանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031