Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ֆեդերացիաները նպատակահարմար չեն համարում ասել, թե ինչպես են քվեարկել Կոսովոյի համար

Մայիս 06,2016 13:32
kosovo

Այս շաբաթ Բուդապեշտում կայացած հերթական համաժողովում 28 կողմ, 24 դեմ եւ 2 անվավեր քվեարկության արդյունքներով իր անկախության համար պայքարող եւ որոշ երկրների կողմից ճանաչված Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիան համալրեց ՈՒԵՖԱ-ի անդամ երկրների շարքը:

Քվեարկությունը, որին մասնակցել է նաեւ Հայաստանը, անցել է փակ գաղտնի: Ավելի ուշ Գերմանիան հայտարարեց, որ ինքը կողմ է քվեարկել Կոսովոյի անդամակցությանը ՈՒԵՖԱ-ին:

Եվրոպական շախմատային միության աշնանը կայացրած որոշմամբ մայիսի վերջին նույն Կոսովոյում կայանալու է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Ընդ որում, Կոսովոյի շախմատային ֆեդերացիան էլ ԵՇՄ-ին անդամակցել է անցած տարվա աշնանը:

Aravot.am-ը թե ՀՇՖ-ից, թե ՀՖՖ-ից փորձեց պարզել, թե երկու ֆեդերացիաներն էլ ի՞նչ դիրքորոշում են ունեցել Կոսովոյի եվրոպական մարզական այդ երկու միությունների կազմ մտնելու քվեարկության ժամանակ՝ նկատի ունենալով, որ պաշտոնական Հայաստանը առայսօր չի ճանաչել Կոսովոյի անկախությունը: Երկու ֆեդերացիաներից էլ պատասխանեցին, թե քվեարկությունը եղել է փակ գաղտնի եւ իրենք իրավունք չունեն կամ նպատակահարմար չեն համարում իրենց դիրքորոշման մասին խոսել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ popmech.ru

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031