Ստամբուլում այսօր մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական վերջին վարկանիշային մրցաշարում Հայաստանի միակ մասնակիցը՝ 59 կգ քաշային Ռոման Ամոյանը, վիճակահանությամբ մեկնարկային գոտեմարտում հանդիպեց թուրք Ռահման Բիլիչիին եւ հավասար պայքարում՝ 4-4, պարտվեց:
Այսպիսով, մեր փորձառու ըմբիշը կորցրեց Ռիո դե Ժանեյրոյի վարկանիշ նվաճելու վերջին հնարավորությունը: Ուղեգրի համար այստեղ ըմբիշներից պահանջվում է անպայման մտնել եզրափակիչ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ