Լրահոս
Օրվա լրահոսը

Հացահատիկի բերքի բարենպաստ կանխատեսումները վկայում են պարենային մթերքների շուկայի կայունության մասին

Մայիս 06,2016 13:25

6 մայիսի, 2016 – Սննդամթերքի գները համաշխարհային շուկայում արդեն երրորդ ամիսն բարձրանում են 4 տարվա կայուն նվացեզումից հետո։

ՊԳԿ-ի պարենի գնային ինդեքսը ապրիլ ամսվա համար կազմում է 151,8 միավոր, որը 0,7 տոկոսով ավելի բարձր է, քան մարտ ամսվա ցուցանիշը։ Սույն ցուցանիշը գրեթե 10 տոկոսով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից։ Ապրիլ ամսվա ցուցանիշի աճը պայմանավորված է արմավենու ձեթի գնի և որոշ առումով հացահատիկի գների աճով:

ՊԳԿ-ի պարենի գների ինդեքսը դիտարկում է միջազգային շուկայական գները հինգ հիմնական պարենային մթերքների համար՝ հացահատիկային մշակաբույսեր, ձեթ, կաթնամթերք, միս և շաքարավազ: Վերջին տարիներին ինդեքսի անկումը պայմանավորված է սննդամթերքի արտադրության մեծ ծավալներով, համաշխարհային տնտեսության դանդաղ աճով և ԱՄՆ դոլարի արտարժույթի ուժեղացմամբ։

ՊԳԿ-ն կանխատեսում է, որ 2016թ․ին հացահատիկի արտադրության ծավալները կմեծանան՝ հասնելով 2526 միլիոն տոննայի, ինչն իրականում հավասար է 2015թ.ի մակարդակին և կարող է դառնալ ամբողջ պատմության ընթացքում գրանցված երկրորդ դեպքը ի մեծությամբ։ Այս ցուցանիշի աճը պայմանավորված է ցորենի արտադրության կանխատեսումների լավացմամբ, քանի որ ձմռանը եղանակային պայմանները Եվրոպական միության երկրներում, Ռուսաստանի դաշնությունում և Ուկրաինայում բարենպաստ էին բերքի համար։ 2016թ․ի համար ակնկալվում է, որ ցորենի բերքը կկազմի 717 միլիոն տոննա, ինչը 16 միլիոն տոննայով ավելի քիչ է, քան նախորդ տարվա ընթացքում ունեցած ռեկորդային քանակի բերքը։

ՊԳԿ-ի ձեթի ինդեքսն ապրիլ ամսվա ընթացքում բարձրացել է 4,1 տոկոսով հիմնականում 2016թ․ին արմավենու ձեթի արտադրության ոչ բարենպաստ կանխատեսումների և աշխարհում ավելի մեծացող պահանջարկի պատճառով։ ՊԳԿ-ի հացահատիկի գնային ինդեքսը գրանցել է 1,5 տոկոս աճ։ Համեմատաբար մեծ աճ է արձանագրվել եգիպտացորենի գնի պարագայում, ինչն պայմանավորված է դոլարի արտարժույթի նվազմամբ, ինչպես նաև ձեթի գնի կտրուկ աճով։ Բրնձի գները իջել են շատ չնչին չափով, այն դեպքում, երբ ցորենի գինը մի փոքր աճ է արձանագրել՝ պայմանավորված նոր սեզոնի ընթացքում մեծաքանակ մատակարարումներով։

ՊԳԿ-ի կաթնամթերքի գնային ինդեքսը իջել է 2,2 տոկոսով, իսկ կարագի և պանրի քանակը արտահանող մեծ երկրներում գնալով մեծանում է։ ՊԳԿ-ի մսի գնային ինդեքսը մեծացել է 0,8 տոկոսով՝ պայմանավորված ԱՄՆ-ում տավարի մսի մեծ պահանջարկով։

ՊԳԿ-ի շաքարավազի գնային ինդեքսը ապրիլ ամսին իջել է 1,7 տոկոսով նախորդ ամսվա աննախադեպ 17 տոկոսանոց աճից հետո։ Ինդեքսի նվազեցումը բացատրվում է Բրազիլիայում արտահանման ենթակա շաքարավազի մեծ ծավալներով, ինչպես նաև շաքարեղեգի ակնկալվելիք մեծ բերքով և երկրում էթանի արտադրության համար շաքարեղեգի կիրառման ցածր մակարդակով։

 

ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031