Ներկայումս Վրաստանում ապրող Հայրենական Մեծ պատերազմի վրացի վետերանների կարգավիճակի մասին հոդված է հրապարակվել Sputnik միջազգային լրատվական գործակալության վրացական տարբերակը, որտեղ մանրամասներ են ներկայացվել այդ երկրում վետերանների ներկայիս դրության մասին։
Ըստ հոդվածում ներկայացված տվյալների՝ ներկայումս Վրաստանում բնակվում է 1296 վետերան, նրանցից 391-ն առաջին կարգի հաշմանդամ է, 723-ը՝ երկրորդ կարգի, Հայրենական Մեծ պատերազմի ևս 90 մասնակից երրորդ կարգի հաշմանդամ է։
Վրաստանում բնակվող բոլոր վետերանների համար երկրում գործում են բժշկական անհրաժեշտ ծառայություններ նախատեսող ապահովագրական փաթեթներ, ինչպես նաև հնարավորություն՝ օգտվել վերականգնողական ծառայություններից, որոնք ներառում են նաև հանգիստ երկրի զբոսաշրջային և հանգստյան վայրերում։
Թբիլիսիում բնակվող Հայրենական Մեծ պատերազմի վետերաններն անվճար հիմունքներով օգտվում են հասարակական տրանսպորտից, դրանց բացի՝ բոլոր մասնակիցների կոմունալ ծախսերի համար կառավարությունը կատարում է սուբսիդավորում՝ ամսեկան 44 լարիի (20 ԱՄՆ դոլար) սահմաններում։
Կարդացեք նաև
Վետերաններին տրամադրվող ամսեկան թոշակի չափը որոշվում է նրանց կոչումով և ծառայած տարիների թվով։ Հայրենական Մեծ պատերազմի զինվորական կոչում ունեցող մասնակիցներին տրվող նվազագույն թոշակը կազմում է 190 լարի (85 ԱՄՆ դոլար), իսկ առավելագույնը՝ 560 լարի (251 ԱՄՆ դոլար)։ Այն վետերանները, որոնք չունեն զինվորական կոչում՝ ստանում են 160 լարի (71 ԱՄՆ դոլար)։
2015թ. ի վեր Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին, բոլոր վետերաններին տրվում է պարգևավճար՝ 1000 լարիի (450 ԱՄՆ դոլար) չափով։