Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության դեսպանատունը արդեն երկու ամիս է՝ չունի արտակարգ և լիազոր դեսպան։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online լրատվական կայքը՝ հղում կատարելով հայկական «Այսօր» լրատվականին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արդեն նախկին արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին արդեն երկու ամիս առաջ, ավարտելով մեր երկրում դիվանագիտական ծառայության իր ժամկետը, սպառել է իր լիազորություններն ու վերադարձել Թբիլիսի։ ՀՀ-ում Վրաստանի դեսպանի պարտականություններն այժմ իրականացնում է Մալխազ Մալաշիան։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ դեռևս պարզ չէ, թե ինչ պատճառներով է Վրաստանի կառավարությունը հետաձգում Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպան նշանակելու մասին իր որոշումը։