Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» նախագիծը կքննարկվի ԱԺ հանձնաժողովում

Մայիս 06,2016 12:39

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը կարծում է, որ Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման պահը դեռ չէ:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Նիկոյանը հստակեցրեց, թե ինչ ընթացակարգով է քննարկվելու ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի՝ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մա­սին» ՀՀ օրեն­ք­ի նա­խա­­գիծը:

Հիշեցնենք, որ երեկ կառավարությունը հաստատեց Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի՝ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մա­սին» ՀՀ օրեն­ք­ի նա­խա­­գծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը:

Պարոն Նիկոյանը հստակեցրեց, որ դա բացասական եզրակացություն է: Հետևաբար` այդ նախաձեռնությունը կքննարկվի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում. «Եթե հանձնաժողովը դրական եզրակացություն տա, ապա նախաձեռնությունը կմտնի ԱԺ օրակարգ, բացասական եզրակացության դեպքում այն կդրվի քվեարկության, որից հետո պարզ կլինի այն կմտնի ԱԺ օրակարգ , թե` ոչ: Եթե քվեարկությամբ որոշվի, որ այն մտնում է ԱԺ օրակարգ, դրան հետևելու է ևս մեկ քվեարկություն, որից հետո պարզ կլինի` արդյոք նախաձեռնությունը մտնելու է ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ, թե` ոչ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031