Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հերթական հայտարարությունն է տարածել, որտեղ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Այս մասին հաղորդում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
Ռուսական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հարևան երկրի պաշտպանության նախարարությունը, մեկնաբանել է մեր երկրի ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունները, համաձայն որոնց Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողություններ սկսել 2016թ. մայիսի 8-9-ին։
Այս կապակցությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ, եթե Հայաստանը շարունակի չկատարել ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերը, Բաքուն ստիպված կլինի ռազմական ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Այս մասին հաղորդում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։