Լրահոս
Օրվա լրահոսը

Միջադեպ երկաթուղում. գծանցն արդեն փակ էր ավտոտրանսպորտի երթևեկության համար. մոտենում էր գնացքը

Մայիս 06,2016 12:30

Մայիսի 5-ին, ժամը 15:00-ին Nissan Terrano (պետհամարանիշը 23 АР 333) ավտոմեքենայի վարորդը Նորագավիթ-Երևան պահպանվող գծանցում՝ նույնիսկ չարգելակելով, բարձր արագության վրա հարվածել էր արդեն փակված ուղեփակոցին, ինչից հետո արագ անցել էր երկաթուղային գծերը և հեռացել դեպքի վայրից: Բախման արդյունքում շրջվեց երկաթուղային գծանցի ուղեփակոցը:

Այն վերականգնվեց 15:50-ին գծանցի հերթապահի և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ էներգամատակարարման ձեռնարկության ավագ էլեկտրամեխանիկի ուժերով: Միջադեպի մասին տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ Ճանապարհային ոստիկանություն:

Այս միջադեպի վտանգը կայանում է նրանում, որ գծանցն արդեն փակ էր ավտոտրանսպորտի երթևեկության համար. մոտենում էր գնացքը: Ստեղծելով նման վտանգավոր իրավիճակ՝ վարորդը վերջին պահին կարողացավ շրջանցել գնացքը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կրկին հիշեցնում է գծանցների հատման կանոնների  պահպանման անհրաժեշտության մասին, հորդորում է լինել ուշադիր ու զգոն: Վարորդների անփութության և սխալների գինը կարող է լինել մարդու կյանքն ու առողջությունը:

Պահպանվող երկաթուղային գծանցները պետք է հատել միայն հերթապահի թույլտվությամբ, իսկ չպահպանվողները՝ միայն համոզված լինելով, որ անցումը լինելու է անվտանգ, չփորձել անցնել գծանցը գնացքի առջև, քանի որ դա կարող է ծանր հետևանքների բերել:

Անհրաժեշտ է հիշել, որ երկաթուղային տրանսպորտը հնարավոր վտանգի դեպքում չի կարող անհապաղ կանգնել. արգելակման դեպքում մարդատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր, իսկ բեռնատարինը՝ մոտ 1000 մետր: Սակայն վտանգի դեպքում որոշիչ դեր են խաղում վայրկյանները և հաշված քայլերը…

Իր կողմից Ընկերությունն անվտանգության կանոնների մասին տեղեկացնում է երկաթուղու մոտակայքում գտնվող համայնքների բնակիչներին:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031