Ղրղզըստանի մայրաքաղաք Բիշքեքում Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի կապակցությամբ զինվորական շքերթ նախատեսված չէ, փոխարենը մայիսի 9-ին մայրաքաղաքում հավաք կկազմակերպվի, որի մասնակիցները կհարգեն պատերազմի ընթացքում զոհված ղրղըզ ժողովրդի զավակներին։ Այս մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
Նշվում է, մայիսի 9-ին կազմակերպվելիք հավաքին կմասնակցեն Ղրղզըստանի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ։ Բիշքեքի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը մեկնաբանել է այս որոշումը, ասելով, որ երկրում զինվորական շքերթներ են տեղի ունենում միայն Ղրղզըստանի համար խորհրդանշական օրերին։ Այս տարի զինվորական շքերթ տեղի կունենա օգոստոսի 31-ին, որը նվիրված կլինի երկրի անկախության 25-ամյակին։
Մայիսի 9-ին տեղի ունենալիք հավաքին կմասնակցեն նաև Ղրղզըստանում բնակվող Հայրենական Մեծ պատերազմի մի շարք վետերաններ, որոնց թիվը, 2016թ. ապրիլի դրությամբ, կազմում է 821։