Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիության մշակութային ժառանգության մրցանակը ստացել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին. imc

Մայիս 06,2016 12:09

Եվրամիության մշակութային ժառանգության մրցանակին արժանացել է ներկայիս Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին։ Այս մասին հայտնում է imc լրատվական կայքը։

Մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել Պոլսո հայոց պատրիարքարանում, որին մասնակցել են Դիարբեքիրի քաղաքապետարանի համանախագահ Ֆըրաթ Անլըն, Եվրամիության Թուրքիայի հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Անդրեա Շմիդտը, Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ Էրգուն Այըքը։

Անդրեա Շմիդտն իր խոսքում նշել է, որ իրենք մտահոգ են վերջին ժամանակներում Թուրքիայի արևելյան հատվածներում, մասնավորապես Դիարբեքիրի Սուր շրջանում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ։

Մրցանակի հանձնման արարողությանը ելույթ է ունեցել նաև Ֆըրաթ Անլըն, ասելով, որ եթե 1895թ. հայերի հանդեպ ճիշտ վերաբերմունք լիներ, տեղի չէին ունենա ոչ 1915թ. կոտորածները, ոչ էլ նմանատիպ այլ դեպքեր։

Հիշեցնենք, որ 2016թ. մարտի 25-ին Թուրքիայի նախարարների խորհրդի կայացրած որոշմամբ, ի թիվս մի քանի հազար այլ շինությունների, պետականացվեց նաև Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031